Պրեբիոտիկներով մանկական շիլա՝ բրնձի «Բիբիկաշա», 200գր.
Նախատեսված է 4 ամսականից բարձր տարիքի երեխաների համար: Պարունակում է օրգանական բրնձի ալյուր, այծի չոր անարատ կաթ, «Նեննի» ադապտացված չոր կաթնախառնուրդ [այծի անարատ չոր կաթ, լակտոզա, բուսական յուղեր (կանոլայի, արևածաղկի, կոկոսի և օլեինի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղեր), հանքային նյութեր (նատրիում, կալցիում, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան, սելենիում), վիտամիններ (C,խոլին, E, PP, D, A, պանտոտենաթթու, В1, L-կարնիտին, В12, К, В6, В2, ֆոլաթթու, բիոտին), թթվայնության կարգավորիչ (կիտրոնաթթու), հակաօքսիդանտներ (արևածաղկի լեցիտին, տոկոֆերոլի խառնուրդի խտանյութ), տաուրին], մալտոդեքստրին, պրեբիոտիկների կոմպլեքս (ինուլին, օլիգոֆրուկտոզա), հանքային նյութեր (կալցիում, երկաթ, յոդ), վիտամիններ (C, E, PP, պանտոտենաթթու, В6, A, В2, В1, բիոտին, D, В12): Չի պարունակում գլյուտեն:
4.900AMD
Գնել հիմաՊատրաստման եղանակը՝
Շիլան պատրաստելուց առաջ լվանալ ձեռքերը և սպասքը:
Մաքուր սպասքի մեջ լցնել 160մլ ջուր, եռացնել, այնուհետև՝ հովացնել մինչև +50°C:
Շշով կերակրելու դեպքում՝
Ավելացնել 2-3 ճաշի գդալ (ոչ մեծ թմբիկով մեկ ճաշի գդալը պարունակում է 8գ.) չոր շիլա, լավ խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:
Գդալով կերակրելու դեպքում՝
Ավելացնել 5 ճաշի գդալ (ոչ մեծ թմբիկով մեկ ճաշի գդալը պարունակում է 8գ.) չոր շիլա, լավ խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:
Կերակրելու համար պատրաստի շիլան հովացնել մինչև 37°С:
Ուշադրություն!!!
Չոր շիլան լցնել ջրի մեջ, և ոչ` հակառակը:
Շիլան պատրաստել անմիջապես երեխային կերակրելուց առաջ:
Փաթեթավորումը բացելուց հետո պահել փակ վիճակում: Փաթեթավորումը բացելուց առաջ և հետո պահել +3-ից +30°C և մինչև 60% խոնավության պայմաններում: Փաթեթավորումը բացելուց հետո օգտագործել ոչ ավել, քան 2 շաբաթ՝ պահելով զով և չոր պայմաններում:
| Հիմնական բաղադրիչները | 100գր. չոր շիլայում | 1 չափաբաժին պատրաստի շիլայում |
| Սպիտակուց | 14 գ. | 5.5 գ. |
| Ճարպ | 13 գ. | 5 գ. |
| Ածխաջրեր | 64 գ. | 25 գ. |
| Էներգետիկ արժեքը (կջ/կկալ) | 1806/ 429 | 722 / 172 |
Նախազգուշացում!!!
«Բիբիկաշա» մանկական շիլայի ոչ ճիշտ պատրաստումն ու 6 ամսականից փոքր մանուկների կերակրումը խստիվ արգելվում է, հակառակ դեպքում վտանգում եք Ձեր երեխայի առողջությունը:
Պահպանման ժամկետ՝ 18 ամիս
Արտադրող՝ Գերմանիա


