Ուշադրություն!!!
1.Օգտագործել միայն կցված չափիչ գդալը: Շշի մեջ ամեն 30մլ ջրին ավելացնել 1 չափիչ գդալ (4.5գ.) չոր խառնուրդ:
2.Պատրաստել խառնուրդը անմիջապես կերակրելուց առաջ:
3.Կերակրելուց հետո շշի մեջ մնացած խառնուրդը չպահել:
4.Խառնուրդը նախապես պատրաստելու անհրաժեշտու-թյան դեպքում խառնուրդով շիշը սառեցնել հոսող ջրի տակ, ապա պահել սառնարանում 4°C-ի պայմաններում 12 ժամից ոչ ավել:
5.Խառնուրդը չպատրաստել միկրոալիքային վառարանում:
6.Խառնուրդը պատրաստելիս չօգտագործել երկրորդ անգամ եռացրած ջուր:
7.Խառնուրդին չավելացնել շաքար կամ փաթիլներ:
8.Տարան բացելուց առաջ և հետո այն պահել +10-25°C և 50%-ից ոչ ավել խոնավության պայմաններում: Սառնարանում չպահել: Խուսափել արևի ուղիղ ճառագայթների և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից: Տարան բացելուց հետո ամուր փակել պլաստմասե կափարիչով և օգտագործել 4 շաբաթից ոչ ավել ժամանակամիջոցում:
| Հիմնական բաղադրիչները | 100գր. չոր խառնուրդում | 100մլ. պատրաստի խառնուրդում |
| Սպիտակուց | 12 գ. | 1,5 գ. |
| Ճարպ | 27 գ. | 3,5 գ. |
| Ածխաջրեր | 51 գ. | 7,0 գ. |
| Մալտոդեքստրին | 8,5 գ. | 1,0 գ. |
| Պրեբիոտիկային կոմպլեքս | 3,5 գ. | 0,5 գ. |
| Զոլա | 3,4 գ. | 0,50 գ. |
| Էներգետիկ արժեքը (կջ/կկալ) | 2100 / 500 | 280 / 65 |
Նախազգուշացում!!!
«Նեննի 2» 800գ. մանկական ադապտացված չոր կաթնախառնուրդի ոչ ճիշտ պատրաստումն ու այլ տարիքի երեխայի կերակրումը խստիվ արգելվում է, հակառակ դեպքում վտանգում եք Ձեր երեխայի առողջությունը:
Պահպանման ժամկետ՝ 3 տարի
Արտադրող՝ Նոր Զելանդիա


