Քոլիֆ յուղ՝ գլխամաշկի կեղևների համար
Իռլանդական Colief ապրանքանիշի պրեմիում յուղը նրբորեն և արագ հեռացնում է երեխայի գլխի սեբորեային կեղևը և կանխում դրանց առաջացումը, ինչպես նաև պաշտպանում է գրգռումից։
Պարունակում է 100% բնական բաղադրիչներ և ունի հիանալի խոնավեցնող և պաշտպանիչ հատկություններ նորածինների մաշկի համար: Պարունակում է վիտամին E, երիցուկի, ձիթապտղի և մասուրի յուղ։ Մասուրի յուղ – ունի մեղմ խոնավեցնող ազդեցություն, պարունակում է էական Օմեգա 3 և Օմեգա 6 ճարպաթթուներ, որոնք օգնում են մաշկը հագեցնել խոնավությամբ: Երիցուկի յուղ – Հայտնի է իր հանգստացնող և բուժիչ հատկություններով, երիցուկը հին ժամանակներից օգտագործվել է որպես բնական հակաբորբոքային միջոց: Վիտամին E-ն բնական հակաօքսիդանտ է, որը վերականգնում, փափկեցնում և պաշտպանում է չորությունից: Վերականգնում է ճարպային և քրտնագեղձերը, նպաստում է մազերի նորմալ աճին։
Մեկ սրվակը բավարար է երեխայի գլխի սեբորեային կեղևները մաքրելու համար: Յուղը արագ ներծծվում է, հեշտությամբ կարելի է լվանալ, չի թողնում բծեր և չունի արտահայտված հոտ: Արտադրված է Մեծ Բրիտանիայում, համապատասխանում է որակի և արտադրության վերահսկման միջազգային GMP ստանդարտներին:
Deals ends in:
5.700AMD
Գնել հիմա