ԲիոԱմիկուս Օմեգա 3 30մլ

Status: In Stock

Կանադական ԲիոԱմիկուս բրենդից նորարարական Օմեգա 3-ը նախատեսված է 0+ երեխաների համար: Պատրաստված է վայրի անչոուսից, սարդինայից և կարճատև ապրող ձկներից, որոնք իրենց կյանքի ցիկլի ընթացքում չեն հասցնում ծանր մետաղներ և տոքսիններ իրենց մարմնում կուտակել։
Գիտնականներն ապացուցել են, որ Օմեգա 3 ճարպաթթուների առավելագույն արդյունավետության համար շատ կարևոր է EPA և DHA ճարպաթթուների հարաբերակցությունը երեխայի օրգանիզմում: Սա հաշվի է առնվել օմեգա 3-ի դոզավորման մեջ։ Արտադրության և փաթեթավորման բոլոր փուլերը համապատասխանում են այն պայմաններին, որոնք բացառում են օմեգայի արտադրության ժամանակ օքսիդատիվ գործընթացները երեխաների համար: Կանադական գործարանը հավատարիմ է որակի ամենաբարձր՝ GMP միջազգային ստանդարտներին: Օգտագործվում են օմեգա 3-ի ամենամաքուր ֆրակցիաները տրիգլիցերիդների տեսքով, որոնք շատ ավելի լավ են ներծծվում և ավելի դիմացկուն են օքսիդացման նկատմամբ:
Օմեգա 3-ը պետք է լինի ոչ միայն օգտակար, այլեւ համեղ։ Արհեստական բուրավետիչների փոխարեն օմեգայի արտադրության ժամանակ ընկերության գիտնականներն առաջարկել են բնական նարնջի յուղ, որի փոքր չափաբաժինը երեխաների մոտ ալերգիա չի առաջացնում և արտադրանքին հաճելի համ է հաղորդում։
Օմեգա 3-ն անհրաժեշտ է երեխայի օրգանիզմին՝ ուղեղի և նյարդային համակարգի ձևավորման և զարգացման համար, ինչը դրականորեն է ազդում հիշողության որակի, կենտրոնացման և խոսքի զարգացման վրա։ Ապացուցված է նաև մանկական օմեգայի ազդեցությունը իմունային համակարգի և տեսողության օրգանների ձևավորման վրա։
ԲիոԱմիկուս Օմեգա 3-ը չի պարունակում սոյա, եգիպտացորեն, լակտոզ, կաթնամթերք, գլուտեն, ձվի սպիտակուց, արհեստական բուրավետիչներ և գունանյութեր, ԳՄՈ:

Deals ends in:

7.050AMD

Գնել հիմա

Ինչպե՞ս օգտագործել

  1. Բացել շշի սպիտակ կափարիչը
  2. Օգտագործել չափիչ կաթոցիչը
  3. Օմեգա 3-ը կաթեցնել գդալի կամ սննդի վրա: Անմիջապես երեխայի բերանի չմատուցել:
  4. Արվակը ամուր փակել չափիչ կաթոցիչի միջոցով:
Back to Top

Որոնել ապրանքներ

Product has been added to your cart