Սույն պայմաններն ու դրույթները սահմանում և կարգավորում են «Կ․Ս․Լ․» ՍՊԸ-ի www.kids.ksl.am կայքի միջոցով գնումներ կատարելու հետ կապված իրավահարաբերությունները։ www.kids.ksl.am կայքը նախատեսված է էլեկտրոնային կապի միջոցներով ապրանքներ ձեռք բերելու/գնելու համար։
Այցելելով www.kids.ksl.am և օգտագործելով կայքի ցանկացած տեղեկատվություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն, հաճախորդ/գնորդը սույնով հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է սույն դրույթները և պայմանները։
Ընկերությունը չի կարող ստուգել հաճախորդի/գնորդի կողմից տրամադրված տվյալների, տեղեկատվության և հավաստիացումների ճշտությունը, ուստի սույն դրույթների և պայմանների խախտման, ինչպես նաև հաճախորդի/գնորդի կողմից տրված տվյալների, հավաստիացումների և տեղեկատվության իսկության վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը կրում է հաճախորդը/գնորդը։
Սույն դրույթների և պայմանների համաձայն «Կ․Ս․Լ․» ՍՊԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է
www.kids.ksl.am կայքի միջոցով կատարել գնումներ և պարտավորվում գնված ապրանքներն առաքել՝ համաձայն առաքման պայմանների։ www.kids.ksl.am կայքում ապրանքների գներն արտահայտված են ՀՀ դրամով։
Հաճախորդը սույնով հաստատում է, որ պատասխանատվություն է կրում իր անձնական հաշիվների վրա մուտքագրված գումարների ծագման օրինականության համար, ուստի այդ կապակցությամբ առաջացած խնդիրների արդյուքնում
«Կ․Ս․Լ․» ընկերությանը պատճառված վնասի դեպքում Հաճախորդը/Գնորդը պարտավորվում է փոխհատուցել այն ամբողջ ծավալով։
Հաճախորդը/ գնորդը կարող է օգտվել ընկերության կայքից առանց գրանցվելու։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են կամ ստացվում են միայն այն ժամանակ, երբ Հաճախորդը/ գնորդը դրանք տրամադրում է։
Գրանցվելիս Հաճախորդը/ գնորդը տրամդրում է անուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե և կոնտակտային տվյալներ։
Կայքից օգտվելը չի ենթադրում որևէ տարիքային սահմանափակում, այն նախատեսված բոլոր անհատների, կազմակերպությունների համար։
Կայքից պատվեր կարող են կատարել պարզապես կայքի այցելուները։ Կայքի այցելուները կարող են օգտվել նաև«Պատվիրել հեռախոսով» տարբերակից։ Պատվերն օնլայն ձևակերպելու ընթացքում դժվարությունների կամ հարցերի դեպում կարող են զանգահարել +37441448840 կամ +37433221100 հեռախոսահամարով։

