Գները, առաքման ծախսերը, հարկերը և տուրքերը.
Կայքում տեղադրված ապրանքների բոլոր գները ՀՀ
դրամով են։ Կայքի միջոցով առցանց կատարված գնումը համարվում է իրականացված այն պահից,
երբ մեր կամ մեր կողմից ներդրված ավտոմատացված համակարգի կողմից կմշակվի Ձեր վճարումն
ու այդ մասին Ձեզ կուղարկվի գործարքը հաստատող նամակ կամ մեր աշխատակիցը կկապնվի Ձեր
հետ, որը կհամարվի Ձեր առաջարկի ընդունում: Կայքում նշված ապրանքների գինը ներառում է բոլոր
հարկերը: Ապրանքի նշված գինը ներառում է բանկային փոխանցման միջնորդավճարը:
Կայքում հնարավոր անճշտությունների կամ պատվերի հետ կապված սխալների և/կամ տեխնիկական
խնդիրների դեպքում, Ընկերությունը պահպանում է անճշտությունը շտկելու և ճիշտ գինը գանձելու
իրավունքը:
Վճարման պայմանները. Օգտատերը կարող է ընտրել Կայքում նկարագրված վճարման եղանակներից որևէ
մեկը: Ընկերությունը պահպանում է ցանկացած ժամանակ վճարման որոշակի եղանակներ
ժամանակավորապես կասեցնելու, բացառելու կամ ընդգրկելու իրավունքը:
Վճարումը կատարվում է՝
• առցանց՝ ArCa վճարային համակարգի միջոցով (Arca, Visa, MasterCard, American
Express և այլն),
• կանխիկ գնման եղանակով,
• բանկային փոխանցումով ընկերության հաշվարկային հաշվին
Առաքում
Առաքումը իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում․ քաղաք Երևանում 1-2 աշխատանքային օրում։ ՀՀ
մարզեր և Արցախ առաքումն իրականացվում է փոստային առաքման միջոցով՝ 3-5 աշխատանքային օրում։
Առաքումը ոչ աշխատանքային (շաբաթ և կիրակի) և տոն օրերին չի աշխատում։ Պատվերի առաքման
գումարը Երևան քաղաքում կազմում է 500 դրամ: 5000 դրամը գերազանցող պատվերների առաքումն
անվճար է։ Հայաստանի մարզեր, այդ թվում Արցախ, առաքման արժեքը կախված է պատվերի
քաշից: Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների
համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը:
Ապրանքի վերադարձ
Ապրանքների հետ վերադարձ գործում է միայն թերություններով ապրանքների դեպքում։ Ապրանքների
գումարների ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը:
Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապրանքներից միայն մինչև առաքման ընդունումը։
Հրաժարվելու պատճառներ կարող են հանդիսանալ ապրանքների անհամապատասխանությունը պատվերին,
ապրանքների անորակ կամ վնասված լինելը:

