«KSL Group»-ի Մասին
KSL Group ընկերությունը դիսթրիբուցիոն կազմակերպություն է, որն իր գործունեությունը սկսել է 2009 թ․-ից՝ հայ սպառողին առաջարկելով միայն բարձրորակ, անվտանգ և վստահելի ապրանքանիշեր։
Հայկական շուկայում պաշտոնապես՝ բացառիկ իրավունքով, ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքնանիշեր, ինչպիսիք են Bibicall (Նոր Զելանդիա), BabyCalm (Իսրայել), Colief (Մեծ Բրիտանիա), BioAmicus (Կանադա), Dr. Tuttelle (Ռուսաստան)։
KSL Group-ը միշտ հավատարիմ է իր արժեքներին՝ առաջարկելով այնպիսի ապրանքներ, որոնք միավորում են որակը, անվտանգությունը և խնամքը։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք արժանի է լավագույնին, իսկ յուրաքանչյուր փոքրիկ՝ սիրով ու պատասխանատու մոտեցման։
Մեր նպատակը պարզ է՝ ապահովել, որ յուրաքանչյուր ընտանիք զգա հոգատարության և վստահության ուժը մեր ներկայացրած յուրաքանչյուր ապրանքում։

Բարձրորակ Ապրանքներ
Համապատասխանում են եվրոպական չափանիշներին և ունեն որակի հավաստագրեր։

Առաքում
Առաքում Երևանի տարածքում և ՀՀ մարզերում, 5000+դրամ գնումների դեպքում առաքումն անվճար է։

Անհատական սպասարկում
Բարեհամբույր առցանց սպասարկում 24/7:
Dr.Tuttelle աշխարհահռչակ բրենդ է, որի ապրանքները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, փորձարկված են մաշկաբանների կողմից և ունեն որակի հավաստագրեր: Ներկայացված է հիգենայի և խնամքի միջոցների լայն տեականի՝ նախատեսված երեխաների համար և ոչ միայն։ Միջոցները չեն պարունակում պարաբեններ, սուլֆատներ և ներկանյութեր։
Bibicall նորզելանդական բարձրորակ օրգանիկ սնունդ է հիմնաված այծի կաթի հիման վրա։ Կաթնախառնուրդների բաղադրության հիմքում այծի կաթն է, որը հնարավորինս մոտ է մայրական կաթին և հիանալի տարբերակ է երեխաներին կերակրելու համար։ Շիլաներն ու խյուսերը նույնպես պատրաստված են այծի կաթի հիման վրա և հարմար են նույնիսկ ալերգիայի հակված երեխաների համար։ Bibicall-ի արտադրանքի շնորհիվ փոքրիկները վաղ մանկությունից կսիրահարվեն բնական և առողջարար մթերքների համին։
Baby Calm իսրայելական առաջատար արտադրության ամենաանվտանգ և բնական միջոցն է գազիկների դեմ։ Այն իսրայելական «Հիսունիթ» ընկերության արտադրանքն է՝ պատրաստված բացառապես բնական եթերայուղերից՝ սամիթի, անիսոնի, անանուխի և գլիցերինի։ Թույլատրելի է անգամ նորածին փոքրիկներին։
Կարծիքներ
Dr. Tuttelle
Էքսպոյի ժամանակ էի ձեռք բերել 2ը 1ում շամպունը և տակդիրի տակից քսելու համար նախատեսված կրեմը, 2ն էլ շատ անուշ բույր ունեն և փափկացնում են մաշկը։
Dr. Tuttelle
Օգտագործել եմ այս բրենդի լվացքի փոշիներից մեկը, շատ գոհ եմ արդյունքից, շատ լավ է մաքրում հագուստի վրայի տարբեր հետքերը։
Baby Calm
Հրաշք միջոց է, դեռ երկու անգամ եմ տվել, այդ օրը ամբողջ օրը լաց էր լինում երեխան, գիշերը տվել եմ ու միանգամից հանգստացել է։
Dr. Tuttelle
Բալիկս համաձայնվում է լողանալ միայն այն դեպքում, եթե աղի գնդակներն են լինելու ջրում։
Baby Calm
Բավականին լավն է, ես հաստատ ուրիշ ոչնչի հետ չեմ փոխարինի։
Bibicall
Հիանալի տարբերակ է հավելյալը սկսելու համար։
Bibicall
Փոքրիկս մեծ հաճույքով է ուտում այս շիլաները։
Bibicall
Շատ մաքուր բաղադրություն ունեն, ինչը որ ամենակարևորն է։
Bibicall
Ամենալավն ու անփոխարելին է մեր ձագուկի համար։
Bibicall
Ոչ մի օր խնդիր չենք ունեցել, ծնված օրվանից Նեննի է կերել փոքրիկս։
Bibicall
Լավագույնը և մեր ամենասիրելին։

