Պրեբիոտիկներով մանկական շիլա՝ վարսակի «Բիբիկաշա»,  200գր.

Status: In Stock

Նախատեսված է 5 ամսականից բարձր տարիքի երեխաների համար: Պարունակում է օրգանական վարսակաձավարի ալյուր, այծի չոր անարատ կաթ, «Նեննի» ադապտացված չոր կաթնախառնուրդ [այծի անարատ չոր կաթ, լակտոզա, բուսական յուղեր (կանոլայի, արևածաղկի, կոկոսի և օլեինի բարձր պարունակությամբ արևածաղկի յուղեր), հանքային նյութեր (նատրիում, կալցիում, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան, սելենիում), վիտամիններ (C,խոլին, E, PP, D, A, պանտոտենաթթու, В1, L-կարնիտին, В12, К, В6, В2, ֆոլաթթու, բիոտին), թթվայնության կարգավորիչ (կիտրոնաթթու), հակաօքսիդանտներ (արևածաղկի լեցիտին, տոկոֆերոլի խառնուրդի խտանյութ), տաուրին], մալտոդեքստրին, պրեբիոտիկների կոմպլեքս (ինուլին, օլիգոֆրուկտոզա), հանքային նյութեր (կալցիում, երկաթ, յոդ), վիտամիններ (C, E, PP, պանտոտենաթթու, В6,  A, В2, В1, բիոտին, D, В12): Պարունակում է գլյուտեն

Deals ends in:

4.900AMD

Գնել հիմա

Պատրաստման եղանակը՝

Շիլան պատրաստելուց առաջ  լվանալ ձեռքերը և սպասքը:

Մաքուր սպասքի մեջ լցնել 160մլ ջուր, եռացնել, այնուհետև՝ հովացնել մինչև +50°C:

Շշով կերակրելու դեպքում՝

Ավելացնել 2-3 ճաշի գդալ (ոչ մեծ թմբիկով մեկ ճաշի գդալը պարունակում է 8գ.) չոր շիլա, լավ խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:

Գդալով կերակրելու դեպքում՝

Ավելացնել 5 ճաշի գդալ (ոչ մեծ թմբիկով մեկ ճաշի գդալը պարունակում է 8գ.) չոր շիլա, լավ խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:

Կերակրելու համար պատրաստի շիլան հովացնել մինչև 37°С:

Ուշադրություն!!!

Չոր շիլան լցնել ջրի մեջ, և ոչ` հակառակը:

Շիլան պատրաստել անմիջապես երեխային կերակրելուց առաջ:

Փաթեթավորումը բացելուց հետո պահել փակ վիճակում: Փաթեթավորումը բացելուց առաջ և հետո պահել +3-ից +30°C և մինչև 60% խոնավության պայմաններում: Փաթեթավորումը բացելուց հետո օգտագործել ոչ ավել, քան 2 շաբաթ՝ պահելով զով և չոր պայմաններում:

Հիմնական բաղադրիչները 100գր. չոր շիլայում 1 չափաբաժին պատրաստի շիլայում
Սպիտակուց 15 գ. 5 գ.
Ճարպ 14 գ. 5 գ.
Ածխաջրեր 61 գ. 21 գ.
Էներգետիկ արժեքը (կջ/կկալ) 1869/ 445 654 / 156

 

Պահպանման ժամկետ՝ 18 ամիս

Արտադրող՝ Գերմանիա

Back to Top

Որոնել ապրանքներ

Product has been added to your cart