Բակային «վեճեր»․ ինչպե՞ս սովորեցնել երեխային պաշտպանել ինքն իրեն:

Բակային թեժ «վեճերն» անխուսափելի են բոլոր տարիքներում։ Եվ մեր՝ ծնողներիս խնդիրն է երեխային սովորեցնել հարկ եղած դեպքում պաշտպանել ինքն իրեն՝ միաժամանակ հարգելով դիմացինի իրավունքները։

Ահա մի քանի խորհուրդ, որոնք անպայման պետք է ասել երեխային նրան ճիշտ ուղղորդելու համար․

📍Ոչ մեկին թույլ մի´ տուր խախտել քո իրավունքները․ ոչ ոք իրավունք չունի ստիպել քեզ վարվել քո կամքին հակառակ, նվաստացնել կամ ցավ պատճառել քեզ։ Պատրաստ եղիր պաշտպանել քեզ բառերով և գործողություններով։

📍Հավատա´, որ ամեն ինչ լավ է լինելու։ Լավատես մարդիկ ավելի հեշտ են աշխարհն ընկալում և դեպի իրենց են ձգում դրական մարդկանց։

📍Կռվելն իրավիճակը հարթելու լավագույն տարբերակը չէ։ Շատ հաճախ բառերն ավելի արդյունավետ են լինում։

📍Օգնություն խնդրիր, եթե կա դրա կարիքը։ Երեխաները պետք է իմանան, որ ցանկացած պարագայում ծնողներն իրենց միայնակ չեն թողնի դժվարին իրավիճակում։

📍Սպորտով զբաղվիր։ Սպորտն օգնում է բարձրացնել երեխաների ինքնավստահությունը՝ միաժամանակ զարգացնելով նրանց համբերատարությունն ու դիմացկունությունը: